Կառավարության հումանիտար կենտրոնում առողջապահության նախարարը ներկայացրեց վիրավորների և պայթյունից տուժած բուժառուների առողջական վիճակի վերջին տվյալները:
Հայաստան տեղափոխված բուժառուների մեծ մասի վիճակը նախարարը գնահատեց ծանր կամ ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության: Ըստ նախարարի՝ այս պահին 67 բուժառու Այրվածքաբանության կենտրոնում են և ստանում են համապատասխան բուժօգնություն: Այրվածքաբանների թիմին են միացել նեղ մասնագետներ այլ բուժկենտրոններից, այդ թվում նաև օտարերկրյա գործընկերներ:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ երկու օր առաջ Հայաստան տեղափոխված 23 վիրավորները, այդ թվում՝ 13-ամյա տղան, ստացել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ տղայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա:
Բուժառուների տարհանման աշխատանքը շարունակվում է: