Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Politik.am-Ամսիներ առաջ հայտնի դարձավ, որ կառավարության նոր կառուցվածքում սփյուռքի նախարարությունը կդադարի գոյություն ունենալ։ Նախարարության փոխարեն վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը և նրա անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:

Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր ստեղծվող պաշտոնի  մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` սփյուռքի հարցերով զբաղվող պաշտոնյան չպետք է լինի նախարար, ով պարտականություններ ունի հենց երկրի ներսում: Այդ հարցերով զբաղվող պաշտոնյան պետք է հաճախակի ու երկար ժամանակով լինի արտերկրում, շփվի հայ համայնքի հետ:

Օրերս Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության մեր զրուցակցին (հասկանալի պատճառներով անունը չենք կարող ներկայացնել) հարցրինք, թե ինչպե՞ս է կարողանալու գլխավոր հանձնակատարը զբաղվել աշխարհասփյուռ հայերի հարցերով, և կա՞ն արդյոք թեկնածուներ։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ գլխավոր հանձնակատարը կարողանալու է հավուր պատշաճի զբաղվել սփյուռքի խնդիրներով։ Ըստ նրա` Փաշինյանը որոշել է այդ պաշտոնը վստահել ԱՄՆ Գլենդել քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանին։