Ֆրանսիան առաջիկայում հյուպատոսություն կբացի Սյունիքում. Կատրին Կոլոննա

Ֆրանսիան առաջիկայում հյուպատոսություն կբացի Սյունիքում. Կատրին Կոլոննա



«Ոչ մի երկիր Հայաստանին այնքան չի օգնում, որքան Ֆրանսիան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը տեղի են ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ»,- X (նախկին Twitter) էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան:
Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նախարարը նաև տեղեկացրել է.

«Մենք ամրապնդում ենք նաև Հայաստանի հետ մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Մենք ռազմական կցորդ կունենանք Երևանում։ Շուտով նաև հյուպատոսություն ենք բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում»: