Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

Երևանում բացվեց Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվել է հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ: Թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին:
Պալյան ընտանիքի նախաձեռնությամբ 2016 թվականին սկսվել են հայ անվանիարվեստագետներ Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի տուն-թանգարանի ստեղծմանաշխատանքները: Այն բնակարանը, որտեղ արվեստագետներն ապրել են 1968-2007 թվականներին տուն-թանգարանի վերածելու Խորեն Պալյանի ցանկությունը, իրագործել է նրաեղբորորդի, բժիշկ Րաֆֆի Պալյանը, ում ֆինանսավորմամբ 2018 թվականին իրականացվել ենվերանորոգման աշխատանքները:

2019-ին Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բկաթողիկոսի ֆինանսական աջակցությամբ սկսվել են տուն- թանգարանի ցուցադրականաշխատանքները: Ցուցադրության համակարգման և ձևավորման աշխատանքներըիրականացվել են «Քվադրում» ճարտարապետական արվեստանոցի աջակցությամբ:

Հյուրասենյակը վերստեղծվել է այնպես, ինչպես նրանց կենդանության օրոք էր:

Թանգարանի հավաքածուի համալրման, հաշվառման, վերականգնման, թվայնացման և այլաշխատանքներում աջակցություն են ցուցաբերել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Չարենցի անվան գրականության և արվեստի, Հայաստանի պատմության թանգարանները, Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և Ճարտարապետության ու շինարարության Հայաստանի ազգային համալսարանը:

Տուն-թանգարանի կազմակերպման աշխատանքներում մեծ է Րաֆֆի Պալյանի կրտսեր դստեր՝ Ալեյնա-Մարալ Պալյանի, Էդիկ Ավետիսյանի, Մարինե Օթարյանի, Սուսաննա Դավթյանի, Գուրգեն Մելիքյանի: