Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Հանձնակատարը կլինի նաև Լեռնային Ղարաբաղում։ Միյատովչիը հատուկ ուշադրություն կդարձնի հակամարտությունից տուժած մարդկանց մարդու իրավունքների իրավիճակին: Այդ մասին հայտնել է ԵԽ մամուլի ծառայությունը։ 
Հանձնակատարը հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Այցի ավարտին հայտարարություն կհրապարակվի։