Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ 17.10.2023 . Միջազգային

Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ
		17.10.2023 . Միջազգային


Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության կապակցությամբ:

«Վշտացած եմ Բրյուսելում Շվեդիայի երկու քաղաքացու սպանության և երրորդ անձի լուրջ վիրավորվելու լուրից։ Իմ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և իմ համերաշխությունն եմ հայտնում իմ գործընկերներին՝ Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբին և Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին»,- նշել է Միրզոյանը X-ի (նախկին Twitter) իր պաշտոնական միկրոբլոգում:

Ավելի վաղ պարզվել էր, որ Բրյուսելում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է Շվեդիայի երկու քաղաքացի: Հարձակում կատարած անձը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումից է: Նրան ձերբակալել են: Բելգիայի իշխանությունը նրա գործողություններն ահաբեկչություն է որակել: