Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը



Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի խորհրդարանին առաջարկել է վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը, РИА Новости-ին հայտնել են հանրապետության ղեկավարի վարչակազմում։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրությունը և ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին և առաջարկել է այն վավերացնել»,- ասվում է հայտարարության մեջ։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը ողջունել է Էրդողանի այդ քայլը: