Եվրամիության արտգործնախարարները համաձայնության չեն եկել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական աջակցության հատկացման շուրջ։ Հայտնել է Բորելը։ Լրատվամիջոցները գրում են, որ ութերորդ տրանշը խափանել է Հունգարիան: Մինչև այդ՝ Ուկրաինայում մարտերը շարունակվում են, բախումներ են հատկապես Ավդեևկայի ուղղությամբ: Նշվում է, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել քաղաքի մերձակա գյուղերին: Թիրախում են հայտնվել նաև Օդեսան, Զապորոժիեն, Խերսոնը, Խարկովը:
Տարածաշրջանային, միջազգային անցուդարձի այլ ուշագրավ նորություններ՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում: