Վաշինգտոնը ողջունում է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովուրդների համար խաղաղության ու կայունության հաստատմանը՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք անցկացվում, կամ ով է դրանք ընդունում՝ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը՝ արձագանքելով երեկ Թեհրանում «3+3» ձևաչափով կայացած հանդիպմանը։
«Մենք գիտակցում ենք Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունը՝ հաշվի առնելով Իրանի և Ռուսաստանի ներկայությունը, սակայն այդ երկրներին վստահելի գործընկերներ չենք համարում»,- եզրափակել է Մեթյու Միլլերը: