Ռայիսին ու Ֆիդանն ընդգծել են առկա խնդիրները տարածաշրջանի ներսում կարգավորելու անհրաժեշտությունը

Ռայիսին ու Ֆիդանն ընդգծել են առկա խնդիրները տարածաշրջանի ներսում կարգավորելու անհրաժեշտությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը արդյունավետ է համարել գոյություն ունեցող խնդիրների և մարտահրավերների լուծման ուղղությամբ տարածաշրջանի երկրների մերձեցումն ու նրանց միջև կոնսենսուսը: Նրա խոսքով՝ «օտարների միջամտությունն» ավելի է խորացնում տարածաշրջանի խնդիրները:
Ռայիսին կարևորել է Գազայում հանցագործությունների կանխման գործում Թուրքիայի դերակատարումը և ընդգծել հարձակումները դադարեցնելու համար մուսուլմանական երկրների կողմից Իսրայելին ճնշելու անհրաժեշտությունը:
Ֆիդանը տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանային բանակցությունների միջոցով և առանց արտաքին միջամտության լուծելու հարցում համերաշխություն է հայտնել Իրանին: Նա ազդեցիկ, որոշիչ և նախաձեռնողական է համարել տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ Իրանի դերակատարումը: