Ֆիդանը Կատարի էմիրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահի հետ քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը

Ֆիդանը Կատարի էմիրի և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահի հետ քննարկել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը



Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիր շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի և ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեի հետ։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ կողմերը քննադատել են խաղաղ բնակչության վրա հարձակումները, ընդգծել իսրայելա-պաղեստինյան կարգավորմանն ուղղված ջանքերի կարևորությունը և կոչ արել մարդասիրական միջանցքներ բացել: ՀԱՄԱՍ-ի տվյալով՝ Ֆիդանը և Հանիեն քննարկել են Իսրայելի ագրեսիային հակազդելու և պաղեստինցիներին օգնություն հասցնելու տարբերակները։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել էր իսրայելական և արևմտյան իշխանությունների հայտարարությունները, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը «ազատագրական խումբ» է, որը պայքարում է իր հողի համար։