Մի խումբ մարդիկ ներխուժել են Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղի

Մախաչկալայի բնակիչները սոցցանցերում հրապարակում են տեսանյութեր, որոնցում երևում է՝ ինչպես են մի խումբ մարդիկ ներխուժում օդանավակայանի թռիչքուղի այն բանից հետո, երբ վայրէջք է կատարում Թել Ավիվից ժամանող Red Wings ավիաընկերության ինքնաթիռը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

 

Հրապարակված կադրերում երևում է, որ մարդկանց խումբը կուտակվել է օդանավակայանի ավտոկայանատեղիում և օդանավակայանի շենքի ներսում:

 

Կադրեր կան, որոնցում երևում են ոստիկանության և Ռոսգվարդիայի աշխատակիցները:

Հաղորդվում է, որ ամբոխը, ենթադրաբար, որոնում է Իսրայելից ժամանած քաղաքացիների:
Ռոսավիացիան հայտնել է, որ օդանավակայանը ժամանակավորապես փակ է տարածք մուտք գործած անձանց պատճառով: