ԱՄՆ-ը ծախսել է Ուկրաինային աջակցության համար հատկացված ավելի քան 60 միլիարդ դոլարի 96 տոկոսը. Քիրբի

ԱՄՆ-ը ծախսել է Ուկրաինային աջակցության համար հատկացված ավելի քան 60 միլիարդ դոլարի 96 տոկոսը. Քիրբի



ԱՄՆ-ը ծախսել է պատերազմում Ուկրաինային աջակցության համար հատկացված ավելի քան 60 միլիարդ դոլարի 96 տոկոսը՝ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ այդ գումարը ներառում է պաշտպանական, ֆինանսական, տնտեսական և հումանիտար նպատակների համար նախատեսված միջոցներ։
«Պաշտպանության նախարարությունն այժմ ընդամենը մոտ 1,1 միլիարդ դոլար ունի՝ ձմռանն ընդառաջ համապատասխան օգնություն տրամադրելու համար: Ուստի հարկավոր է հաստատել աջակցության նոր փաթեթը»,- ասել է Քիրբին: Նա հավելել է՝ Վաշինգտոնը հավատացած է, որ Ուկրաինան կարող է հետ նվաճել իր տարածքները՝ չնայած դանդաղ առաջընթացին:
Սպիտակ տունը Կոնգրեսից շուրջ 106 միլիարդ դոլար է խնդրել ԱՄՆ սահմանային անվտանգությանը, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, Ուկրաինային և Իսրայելին աջակցության ծրագրերի ֆինանսավորման համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջարկում է այդ փաթեթից 61,4 միլիարդ դոլարը հատկացնել Կիևին:

Բայդենը հայտնել է, որ վետո կկիրառի օրինագծի դեմ, եթե այն Ուկրաինայի համար հատկացումներ չպարունակի։