Իսրայելը պատերազմ է մղում ոչ միայն ՀԱՄԱՍ շարժման, այլև պաղեստինցիների դեմ. Պաղեստինի վարչապետ

Իսրայելը պատերազմ է մղում ոչ միայն ՀԱՄԱՍ շարժման, այլև պաղեստինցիների դեմ. Պաղեստինի վարչապետ



Իսրայելը պատերազմ է մղում ոչ միայն ՀԱՄԱՍ շարժման, այլև պաղեստինցիների դեմ՝ Խաղաղության 6-րդ համաժողովի ելույթում հայտարարել է Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն:
«Ոչ ոք չի արդարացնում երկու կողմից էլ խաղաղ բնակիչների սպանությանը: Հորդանան գետի Արևմտյան ափին այս տարի առնվազն 350 մարդ է մահացել, իսկ հոկտեմբերի 7-ից ի վեր՝ 147: Ավելին՝ իսրայելցի նախարարներից մեկը հրամայել է զենք բաժանել վերաբնակիչներին։ Ի՞նչ է սա, եթե ոչ պաղեստինցիներին սպանելու թույլտվություն: Քանի՞ պաղեստինցի պետք է զոհվի, որ պատերազմը դադարեցվի»,- հարց է հղել պաշտոնյան:

Ելույթ է ունեցել նաև Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, շեշտել՝ Գազայի հատվածում իսրայելական գործողությունները հատում են ինքնապաշտպանության սահմանագիծը: Նա դատապարտել է «Գազայի հատվածում նոր իրականություն պարտադրելու ցանկացած քայլ»: «Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված երկու անկախ պետության ձևավորման սկզբունքի վրա»,- ասել է Շուքրին: