Բաքուն Կիևին է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ մասը՝ բաղկացած էլեկտրասարքավորումներից՝ հայտնել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունից:
Մարդասիրական բեռի մեջ են մտնում ավելի քան 900 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 18 տրանսֆորմատոր և տրանսֆորմատորային ենթակայաններ:
Նշվում է, որ 23 բեռնատարից բաղկացած ավտոշարասյունն այսօր դուրս է եկել Սումգայիթի արդյունաբերական պարկից:
Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ առաջիկայում նախատեսվում է մարդասիրական օգնության շրջանակում Ուկրաինա ուղարկել 7,6 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ էլեկտրասարքավորումների հերթական խմբաքանակները: