86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը՝ հայտնել են Էմիրի գրասենյակից: Նոյեմբերին հաղորդվել էր, որ նա հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով։
Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահը Քուվեյթի ղեկավարի պաշտոնի զբաղեցնում էր 2020 թվականի սեպտեմբերից։
Ակնկալվում է, որ իշխանությունը պետք է ժառանգի նրա կրտսեր եղբայրը՝ 83-ամյա թագաժառանգ Միշաալ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը։