Ադրբեջանի փոխարտգործնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանի փոխարտգործնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններում վերջին զարգացումները:
Անդրադարձ է եղել քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համատեղ նախագծերին։
Օրակարգում են եղել Հարավային Կովկասում իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ջանքերը, տարածաշրջանային գործակցության ձևաչափերը։