Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն RTVS հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հունվարի 24-ին իր ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալի հետ հանդիպման ժամանակ կհայտնի, որ Բրատիսլավան կարգելափակի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կնշանակեր երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ:
Նա նշել է, որ դեմ չէ Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրմանը, սակայն Սլովակիայի բանակից Կիևը զենք չի ստանա:
«Ինչ վերաբերում է նրանց անդամակցությանը Եվրամիությանը, մենք դա հարգում ենք, բայց նրանք պետք է համապատասխանեն պայմաններին: Ես կասեմ, որ ես դեմ եմ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որ կօգտվեմ վետոյի իրավունքից և կարգելափակեմ դա, քանի որ դա կլինի երրորդ համաշխարհային պատերազմի հիմքը»,- ասել է Ֆիցոն։