Հունգարիայի խորհրդարանը չի կարողացել վավերացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը՝ քվորումի բացակայության պատճառով: Իշխող կուսակցությունները, ունենալով 199-ից 133 մանդատ, ինչպես խոստացել էին, ներկա չեն եղել հանդիպմանը։ Ընդհանուր առմամբ նիստերի դահլիճում եղել է 51 պատգամավոր, բացակայել են 148-ը։
Ուրբաթ հայտնի է դարձել, որ իշխող Ֆիդես-Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունը փետրվարի 5-ին չի մասնակցի ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացման քվեարկության համար հրավիրված արտահերթ նիստին և կսպասի Հունգարիայի ու Շվեդիայի վարչապետների հանդիպմանը։ Ֆիդեսի խմբակցության ղեկավար Մատե Կոչիսը հայտարարել է, որ վավերացումը կարող է տեղի ունենալ գարնանային նստաշրջանի հենց սկզբում, որը մեկնարկում է փետրվարի վերջին։
Փետրվարի 5-ին արտահերթ նիստ էր նշանակվել, երբ ընդդիմադիր կուսակցությունների մի խումբ պատգամավորներ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերին կոչ են արել արտահերթ նիստ հրավիրել՝ վավերացնելու Շվեդիայի դիմումը։ Կանոնակարգի համաձայն՝ նիստ է նշանակվում, եթե դա պահանջում է պատգամավորների առնվազն 20%-ը։