14 մարդ է ձերբակալվել Հռոմի մերձակայքում գործող միգրանտների պահման կենտրոնում տեղի ունեցած անկարգությունից հետո

14 մարդ է ձերբակալվել Հռոմի մերձակայքում գործող միգրանտների պահման կենտրոնում տեղի ունեցած անկարգությունից հետո



Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 14 մարդու՝ Հռոմի մերձակայքում գործող միգրանտների պահման կենտրոնում տեղի ունեցած անկարգությունից հետո: Այդտեղ նրանք մնում են մինչև իրենց հայրենիք արտահանձնումը, հայտնում է Հռոմի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ գործակալության՝ կիրակի տեղի ունեցած անկարգությունների պատճառը Գվինեայի 21-ամյա երիտասարդի ինքնասպանությունն էր։ Տղամարդկանց պահման վայրի բնակիչները սկսել են նյութեր հրկիզել, կահույք ու այլ առարկաներ նետել կենտրոնի աշխատակիցների ու ժամանած իրավապահների վրա։ Անկարգությունների որոշ մասնակիցներ կարողացել են հաղթահարել արգելապատնեշները, հայտնվել են ավտոկայանատեղիում և փորձել են հրկիզել ոստիկանության մեքենաներից մեկը: Մյուսները ներխուժել են հաստատության պահպանությունն իրականացնող կարաբիներների անձնական իրերով սենյակն ու հափշտակել նրանց ունեցվածքը։
Կենտրոնում հնարավոր է եղել կարգուկանոն հաստատել միայն ուշ երեկոյան՝ արցունքաբեր գազ կիրառելուց ու փախուստի դիմածներին բռնելուց հետո։
Անկարգությունների հետևանքով վիրավորվել է երեք իրավապահ, նրանցից մեկի ձեռքն է կոտրվել։