Ադրբեջանում փետրվարի 7-ին ընթացող նախագահի արտահերթ ընտրության քվեարկության ժամանակ արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր տեղամասերում ուսանողներին օգտագործել են բազմակի քվեարկության համար:
«Կարուսելը» մի քանի ընտրատեղամասերում նույն թեկնածուի օգտին քվեարկելու անօրինական պրակտիկայի անվանումն է։ Այդ մեթոդը նկատվել է բազմաթիվ տեղամասերում: Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները տարօրինակ են համարել, որ դիտորդների մոտ հարց չի առաջացել, թե ինչպես են տարբեր հասցեներում ապրող տասնյակ երիտասարդներ քվեարկում նույն տեղամասում։
Թղթակիցները նման դեպքեր նկատել են օրվա առաջին կեսին մայրաքաղաքի Յասամալ և Նասիմին թաղամասերում։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին