Անհրաժեշտ է կատարելագործել ՀԱՊԿ-ի մեխանիզմները. Տասմագամբետով

Անհրաժեշտ է կատարելագործել ՀԱՊԿ-ի մեխանիզմները. Տասմագամբետով


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները կենտրոնացած են Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա՝ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: «Երևանը դաշնակից է և շարունակում է կազմակերպությունում աշխատանքը»,- հավելել է Իմանգալի Տասմագամբետովը։
Նա հերթական անգամ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել՝ վերահսկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Տասմագամբետովի խոսքով՝ վերջին փուլում Երևանը խնդրել է օրակարգից հանել դիտորդական առաքելության վերաբերյալ փաստաթուղթը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջազգային ներկայիս զարգացումների ֆոնին անհրաժեշտ է կատարելագործել կառույցի գործունեությունը կարգավորող իրավապայմանագրային դաշտը, հստակեցնել հիմնարար փաստաթղթերը և մեխանիզմները:
Միջազգային իրադարձությունները՝ տեսանյութում: