Վեցերորդ սերնդի կործանիչի շարժիչի մշակման հարցում Անկարան համագործակցում է Ուկրաինայի հետ

Վեցերորդ սերնդի կործանիչի շարժիչի մշակման հարցում Անկարան համագործակցում է Ուկրաինայի հետ

Հինգերորդ սերնդի Kaan կործանիչից հետո Թուրքիան կստեղծի վեցերորդ սերնդի մարտական ​​ինքնաթիռ։ Այդ մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է ինքնաթիռը մշակող ընկերության՝ Turkish Aerospace Industries-ի (TUSAS) գործադիր տնօրեն Թեմլյա Քոթիլը։
Ըստ նրա՝ Թուրքիան համագործակցում է Ուկրաինայի ընկերությունների հետ կործանիչի շարժիչի մշակման հարցում։ «Կլինի նաև զուտ թուրքական շարժիչ, և հուսով ենք, որ կործանիչը դրանով կհամալրվի մինչև 2028 թ.-ը»,- նշել է նա։
TUSAS-ի գործադիր տնօրենը նաև հայտնել է, որ ներկայումս հավաքվում է յոթ մարտական ​​ինքնաթիռ, և նախատեսվում է 2028 թվականին Թուրքիայի ռազմաօդային ուժերին փոխանցել 20 կործանիչ։
Նա նաև խոսել է վեցերորդ սերնդի կործանիչներն անօդաչու թռչող սարքերի հետ ինտեգրելու ծրագրերի մասին։
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Kaan-ը մարտավարական և տեխնիկական բնութագրերով կգերազանցի ամերիկյան F-35-ին և ապագայում կփոխարինի հանրապետության ռազմաօդային ուժերին սպասարկող F-16 կործանիչներին։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին