Ախալքալաքիի շրջանի Դիլիսկա գյուղի մարզադահլիՃում կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Ախալքալաքի առաջնությունը։ Մրցույթին մասնակցեցին 50 մարզիկներ 12 քաշային կարգի։
Մրցույթը կազմակերպվել է Ախալքալաքիի քաղաքապետարանի կողմից։ Մասնակիցները պարգևատրվեցին գովասանագրերով, իսկ հաղթողները պարգևատրվեցին շքանշաններով և այլ ֆինանսական նվերներով, որոնք ֆինանսավորված են բարերարների կողմից։
Մրցույթի հաղթողները կմասնակցեն Վրաստանի առաջնությանը, որի կայանալու է ք․ Գորիում։