Իսրայել Կացը Իրանին մեղադրել է «ծովահեն գործողություն» իրականացնելու համար 13.04.2024 . Միջազգային

Իսրայել Կացը Իրանին մեղադրել է «ծովահեն գործողություն» իրականացնելու համար
		13.04.2024 . Միջազգային


Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Հորմուզի նեղուցում MSC Aries առևտրային նավի գրավումից հետո Իրանին մեղադրել է «ծովահեն գործողություն» իրականացնելու համար:

Նա Եվրամիությանը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել «ահաբեկչական կազմակերպություն»: Կացը պնդել է, որ Իրանը խախտում է միջազգային իրավունքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում գրավել են MSC Aries առևտրային նավը: Լրատվամիջոցների տվյալով՝ Պորտուգալիայի դրոշի ներքո նավարկող MSC Aries կոնտեյներային նավը կապված է լոնդոնյան Zodiac Maritime ընկերության հետ, որը իսրայելցի գործարար Էյալ Օֆերի Zodiac Group-ի մաս է կազմում:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին