Զոհեր ու վիրավորներ Երուսաղեմի հայ համայնքը չունի. Արտյոմ Չերնամորյան 14.04.2024 . Տարածաշրջան

Զոհեր ու վիրավորներ Երուսաղեմի հայ համայնքը չունի. Արտյոմ Չերնամորյան
		14.04.2024 . Տարածաշրջան


«Նաիրի» Պետախ-Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Իսրայելի դեմ Իրանի հարձակումներից հայ համայնքը կորուստներ չի կրել:

«Զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի:

Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են»,- տեղեկացրել է Արտյոմ Չերնամորյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյանը հայտնել էր՝ Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակը հանդարտ է։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին