ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Իսրայելին հասցված Իրանի հարվածները

ՀԱՄԱՍ-ը մեկնաբանել է Իսրայելին հասցված Իրանի հարվածները

Իրանի հարվածը Իսրայելին բնական իրավունք է ու պատասխան Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ հարձակմանը, հայտնել է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ը:

 

Շարժման հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ում համարում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական գործողությունը Իսրայելի դեմ բնական իրավունք է Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ կատարված հանցագործության համար, ինչի հետևանքով սպանվել էին մի շարք հրամանատարներ:

 

Իսրայելի դեմ հարձակմանը, տարբեր տվյալների համաձայն, գործի են դրվել մի քանի տասնյակից մինչև հարյուրավոր հրթիռներ ու ԱԹՍ-ներ, ներառյալ՝ Shahed կամիկաձե-անօդաչու թռչող սարքեր:

 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին