Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ 24.04.2024 . Միջազգային

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
		24.04.2024 . Միջազգային


Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: հայտարարության մեջ ասված է.

«Ամեն ապրիլի 24-ին Թուրքիայի Հանրապետությունում պետությունը, կառավարությունն ու բյուրոկրատիան սկսում են պայքարել ճշմարտության դեմ՝ մտահոգվելով, թե ով և ինչպես կանվանի տեղի ունեցածը։

Ամեդա փաստաբանների պալատն ամեն տարի բռնաճնշումների է ենթարկվում այդ պայքարում իր մասնակցության համար՝ բախվելով իր դեմ հարուցված հետաքննություններին և դատական գործընթացներին:

Տեղահանություն, ցեղասպանություն, կոտորած… ինչ բառ էլ ընտրես, ճշմարտության ձգտող յուրաքանչյուր ոք գիտի, որ իր ճանապարհը երկար է ու խոչընդոտներով լի։ Իսկ ժխտողականությունը մարդու իրավունքների համապարփակ, ազդեցիկ, տևական ու տարածված խախտում է: Ուստի, չնայած դատական ​​բոլոր չարաշահումներին, մենք երբեք հետ չենք կանգնի հայ ժողովրդի ապրածի ճշմարտությունը բացահայտելու կոչից և անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունից։ Մենք կիսում ենք հայ ժողովրդի ցավը և հարգանքով հիշում Ցեղասպանության զոհերին»։

Հայտարարությամբ հանդես են եկել նաև Թուրքիայի խորհրդարանում ներկայացված «Ժողովրդավարական շրջաններ» ձախ կուսակցության ներկայացուցիչները։

«1915 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցին մենք հայտարարում ենք, որ շարունակելու ենք պայքարել ճշմարտությունը բացահայտելու համար։ Մենք կիսում ենք հայ և ասորի ժողովուրդների ցավն ու հարգանքով հիշում զոհերին»,- ասված է հայտարարության մեջ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին