Ախալցխայում՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարող հրապարակում, կրկին կոտրել են խմելու ջրի ցայտաղբյուրը։ Սա վնասման առաջին դեպքը չէ։ Այս տարվա մարտի 19-ին ցայտաղբյուրը մոտավորապես նույն տեսքն ուներ, սակայն այժմ այն ամբողջությամբ ավերված ու վնասված է։
Որքանո՞վ է արդյունավետ Ախալցխայի քաղաքապետարանի արձագանքը վանդալիզմի դեպքին և որքանո՞վ են արդյունավետ 90-ից ավելի տեսահսկման տեսախցիկները, որոնք քաղաքապետարանը անցյալ տարի գնել է 650 հազար լարիով և տեղադրել քաղաքի փողոցներում։ – Քաղաքապետարանից արդեն երկրերդ օրն է, ինչ սպսում ենք պատասխանին։