Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը խորհրդակցություններից հետո վերադարձել է Ադրբեջան՝ նշում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ դեսպանն արդեն շարունակում իր դիվանագիտական գործունեությունը:
Ապրիլի 16-ին Ֆրանսիան հետ էր կանչել Ադրբեջանում իր դեսպանին: Փարիզը հայտարարել էր, որ դա կապված է Ադրբեջանի միակողմանի գործողությունների հետ, որոնք վնասում են երկու երկրների հարաբերություններին: