Հայաստանը և Ադրբեջանը 30 տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում. Ալիև 01.05.2024 . Տարածաշրջան

Հայաստանը և Ադրբեջանը 30 տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում. Ալիև
		01.05.2024 . Տարածաշրջան


«Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգության» ֆորումի շրջանակում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացնում և հասել են այդ պայմանավորվածությանն առանց միջնորդների:

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեզ միջնորդներ պետք չեն, հատկապես նրանք, ովքեր առաջնորդվում են քաղաքական և տնտեսական շահերով, ցանկանում են ոչ թե օգնել, այլ միջամտել տարածաշրջանի գործերին: Նրանք պարզապես ուզում են կրկին յուղ լցնել կրակի վրա: Սակայն մենք թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նոր հակամարտություն բռնկվի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Ալիևի խոսքով՝ Հայաստանը և Ադրբեջանը երեսուն տարվա առճակատումից հետո հստակ հասկանում են, որ խաղաղություն են ուզում Հարավային Կովկասում։ «Իսկ դրան կարելի է հասնել միայն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ճանապարհով»,- շեշտել է նախագահը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին