ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 02.05.2024 . Միջազգային

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
		02.05.2024 . Միջազգային


Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF)  հրապարակել է 2024 թվականի տարեկան զեկույցը, որում կառավարությանը կոչ է արել ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման ու պաշտպանության համար:

Զեկույցում նաև ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվել Ադրբեջանը ներառել «հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» ցանկում՝ կրոնական ազատության համակարգված, շարունակական և աղաղակող խախտումների համար:

Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը զեկույցում ընդգծել է, որ 2023 թվականին Ադրբեջանի կառավարությունը շարունակել է սպառնալիք ներկայացնել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում գտնվող կրոնական օբյեկտների համար:

Զեկույցում հիշեցրել են Ադրբեջանում կրոնների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլիի պահվածքը: Նա կոչ էր արել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներին լքել Դադիվանքը՝ պնդելով, թե նրանք, իբր, որևէ առնչություն չունեն այդ կրոնական կառույցի հետ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին