Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելու Ուկրաինայի հարցով համաժողովին

Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելու Ուկրաինայի հարցով համաժողովին



Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովը տեղի կունենա  հունիսի 15-16-ը՝ Բյուրգենշտոկում։
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Վիոլա Ամհերդն ասել է, որ միջոցառումը՝ հիմնված խաղաղության բանաձևի վրա, կազմակերպվել է Ուկրաինայի նախագահի խնդրանքով: Բացի Զելենսկու «խաղաղության բանաձևից»՝ կքննարկվեն նաև «խաղաղության այլ առաջարկներ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների վրա»։
Հանդիպման նպատակն է խթանել ապագա խաղաղ գործընթացը, իսկ դրան հասնելու համար նախատեսվում է «երկու կողմերին ներգրավել այդ գործընթացում»։
Այս փուլում միջոցառմանը հրավիրվել է մոտ 160 պատվիրակություն, այդ թվում՝ G7-ի, G20-ի և BRICS-ի երկրները, Եվրամիությունն ու այլ միջազգային կազմակերպություններ, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և Եվրոպական խորհուրդը։ Բացի այդ, հրավերներ են ստացել Վատիկանն ու Կոստանդնուպոլսի պատրիարքը։
Ռուսաստանն այս փուլում հրավեր չի ստացել՝ չնայած Շվեյցարիայի ԱԳՆ-ն անիմաստ է համարում միջոցառման անցկացումն առանց Մոսկվայի մասնակցության։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն Ուկրաինայի հարցով համաաժողովն անլուրջ է անվանել։ «Ինչպես կարելի է խոսել լուրջ ակնկալիքներով լուրջ համաժողովի ու դրա արդյունավետության մասին, եթե Ռուսաստանը դրան չի մասնակցում: Դա բացարձակ անհնար է»,- ասել է Կրեմլի խոսնակը: