Օլիմպիական կրակը հասել է Ֆրանսիա 09.05.2024 . Միջազգային

Օլիմպիական կրակը հասել է Ֆրանսիա
		09.05.2024 . Միջազգային


Ֆրանսիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը։ Կրակը Ֆրանսիայի հարավային Մարսել քաղաք է տեղափոխվել  19-րդ դարի «Բելեմ» առագաստանավով:

Հունաստանից Ֆրանսիա կրակի հասնելուց հետո առաջին ջահակիրը եղել է ֆրանսիացի լողորդ, 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ֆլորան Մանոդուն:

Առագաստանավը Ֆրանսիայի օրհներգի ներքո մտել է Մարսելի հին նավահանգիստ։ Գունեղ արարողությանը ծովափից հետևել է մոտ 50 հազար մարդ։

2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Փարիզում կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին