Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է. Էրդողան 16.05.2024 . Միջազգային

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է. Էրդողան
		16.05.2024 . Միջազգային


Թուրքիայի նախագահի և Վրաստանի վարչապետի դեմ առ դեմ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո կողմերն անցկացրել են համատեղ մամուլի ասուլիս:

Թուրքիայի նախագահ Էրդողանը կարևորել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և նշել, որ երկաթուղու ամբողջ հզորությամբ վերսկսելու աշխատանքը շարունակվում է:

Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան և Վրաստանը համագործակցում են նաև այլ կարևոր ենթակառուցվածքային ու էներգետիկ նախագծերում։

Ճեպազրույցի ժամանակ շոշափվել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները: Թուրքիայի նախագահը Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը համարել է պատմական հնարավորություն:

«Մենք հավատում ենք, որ երկու երկրներն ի վերջո կհասնեն խաղաղության համաձայնագրի»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին