Մայիսի 22-ին Ախալքալաքի Դ․ Դեմիրջյանի անվան թիվ 4-րդ հանրային դպրոցում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի 100 ամյակին նվիրված միջոցառում։ Միջոցառումը կազմակերպել էին մանկավարժ Նանուլի Հունանյանը և Աիդա Բամբիկյանը։
Տարբեր տեսակի ելույթներով, երգերով և պարերով դպրոցի երկրորդից տասերորդ դասարանների աշակերտները վերհիշեցին հայտնի արմատներով Ախալցխայից ֆրանսահայ շանսոնյեին և նրա ստեղծագործությունները։