Ամերիկյան զենքը չի կարող օգտագործվել Մոսկվային հարվածելու համար. Բայդեն 07.06.2024 . Միջազգային

Ամերիկյան զենքը չի կարող օգտագործվել Մոսկվային հարվածելու համար. Բայդեն
		07.06.2024 . Միջազգային


ԱՄՆ նախագահը հարցազրույց է տվել ABC News-ին, ի թիվս այլ հարցերի՝ մեկնաբանել արևմտյան զենքը Ռուսաստանի տարածքի դեմ օգտագործելու հարցին: Լրագրողը հիշեցրել է, որ Վաշինգտոնը թույլ է տվել Կիևին օգտագործել ամերիկայն զենքը միայն Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Խարկովի շրջանի մոտակայքում, ապա հարցրել՝ արդյոք ամերիկյան զենքով արդեն հարվածներ են հասցվել Դաշնության տարածքում գտնվող ռազմական թիրախներին: Ջո Բայդենը պատասխանել է՝ Ուկրաինային տրամադրված ամերիկյան զենքը չի կարող օգտագործվել Մոսկվային և Կրեմլին հարվածներ հասցնելու համար:

«Ամերիկյան զենքը կարող է կիրառվել՝ խոցելու այն օբյեկտները, որոնք սահմանի մյուս կողմից հարվածում են ուկրաինական թիրախներին», – մանրամասնել է Բայդենը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին