Ղազախստանն ու Ադրբեջանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության մասին 07.06.2024 . Տարածաշրջան

Ղազախստանն ու Ադրբեջանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության մասին
		07.06.2024 . Տարածաշրջան


Աստանան և Բաքուն միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության մասին։ Փաստաթուղթը Բաքվում բանակցություններից հետո ստորագրել են Ղազախստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ռուսլան Ժակսիլիկովը և Զաքիր Հասանովը:
 
Հաղորդվում է, որ Ղազախստանի պաշտպանության նախարարն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է հետևելու Ակտաու քաղաքում հուլիսին նախատեսված «Բիրլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին։ 
 
Դրանց մասնակցելու են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին