Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է ջանքեր գործադրեն զինաթափման ուղղությամբ․ Գուտերեշ 07.06.2024 . Միջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է ջանքեր գործադրեն զինաթափման ուղղությամբ․ Գուտերեշ
		07.06.2024 . Միջազգային


Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է նորից նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մշակեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին երկկողմ պայմանագրին փոխարինող համաձայնագիր: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Զինաթափումն այժմ մեզ անհրաժեշտ է։ Միջուկային պետությունները պետք է նման ջանքերի առաջամարտիկը լինեն։ Նրանք պետք է վերսկսեն երկխոսությունը, հանձնառություն ստանձնեն՝ թույլ չտալու միջուկային զենքի որևէ կիրառում և համաձայնեն, որ ոչ ոք առաջինը չի կիրառի այն»,- համոզմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին