Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է. ԵՄ դեսպան 19.06.2024 . Միջազգային

Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է. ԵՄ դեսպան
		19.06.2024 . Միջազգային


Եվրամիություն-Վրաստան հարաբերություններում բարդ շրջան է, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին: Նա հիասթափեցնող է որակել գործընթացը, որի պատճառով Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը գործնականում սառեցվել է: Վրաստանում ԵՄ դեսպանը հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների, ապա հունիսի 27-ին՝ Եվրոպական խորհրդի՝ նախագահների ու վարչապետների մակարդակով, կքննարկվի Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար պատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը:

«Օրենքի ընդունումը բացասական ազդեցություն ունեցավ և, ինչպես տեսնում եմ, սառեցվել է Վրաստանի եվրաինտեգրումը, քանի որ եվրաինտեգրումը պահանջում է միաձայնություն: Մի քանի անդամ երկրներ հրապարակային հայտարարություններ են արել, որ չեն սկսի Վրաստանի հետ անդամակցության բանակցությունները, եթե օրենքը չչեղարկվի»,- ասել է ԵՄ դեսպանը:

Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին