Պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Միջազգային կրոնական ազատության մասին 2023 թ․ զեկույցը» 27.06.2024 . Տարածաշրջան

Պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Միջազգային կրոնական ազատության մասին 2023 թ․ զեկույցը»
		27.06.2024 . Տարածաշրջան


ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Հայաստանի վերաբերյալ «Միջազգային կրոնական ազատության մասին 2023 թ․ զեկույցը», որում ներկայացված են տարվա ընթացքում թեմային վերաբերող իրադարձությունները, ինչպես «Հայ եկեղեցու պատմություն» դասընթացի փոխարինումը, եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործը և այլ հարցեր։

Անդրադարձ է եղել նաև Երևանում հրեական սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքերին: Նշվում է, որ չնայած նման դեպքերին՝ լրատվամիջոցները տարվա ընթացքում հիմնականում չեզոք կամ ոչ խտրական են եղել կրոնական կազմակերպությունների նկատմամբ։

Փաստաթղթում շեշտվում է, որ ԱՄՆ դեսպանը և դեսպանությունը շարունակել են հանդուրժողականության, կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և միջկրոնական երկխոսության կոչ անել։ Դեսպանատան աշխատակիցները նաև շարունակել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը հայկական համայնքների համար նշանակություն ունեցող կրոնական խմբերի և կրոնական օբյեկտների վրա, ինչպես նաև համագործակցել Երևանի հրեական համայնքի առաջնորդների հետ՝ սինագոգի վրա հարձակումների ազդեցությունը քննարկելու համար։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին