Սեպտեմբերի 5-ից 6-ը Ախալցխա քաղաքում կազմակերպվեց Enduro Club Georgia motocross մրցույթը:
Միջոցառումն անցկացվում է Ախալցխայում արդեն երկրորդ տարին Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի և Ախալցխայի քաղաքապետարանի աջակցությամբ: Մրցաշարին մասնակցում են մարզիկներ եւ մոտոսպորտի սիրահարներ Վրաստանի տարբեր քաղաքներից:
Սեպտեմբերի 5-ին մասնակիցներն անցան ընտրական փուլը և պատրաստվեցին վաղվա գլխավոր մրցույթին:
Այս մրցույթին մասնակցում է նախորդ տարվա հաղթող Գիորգի Գախելաձեն, ով այս մրցավազքի ֆավորիտն է համարվում: Նախկինում նա մասնակցել է տարբեր մրցաշարերի Եվրոպայում: