Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ:
Թուրքական տվյալով՝ Էրդողանը շնորհավորել է Իլհամ Ալիևին խորհրդարանի արտահերթ ընտրությունում իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության հաղթանակի առթիվ:
Թուրքիայի նախագահը նշել է, թե ընտրությունն անցել է ժողովրդավարական մթնոլորտում: