Ծրագրերի ամբողջական ավարտից հետո մինչև 55 հազար շահառուներ կկարողանան օգտվել Սամցխե-Ջավախքի շուրջօրյա ջրամատակարարումից, ասել է ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն։
Նրա խոսքով՝ 300 մլն լարիի աշխատանք է իրականացվում շրջանի 24 բնակավայրերում, այդ թվում՝ Վալե քաղաքում։ Վալեի խմելու ջրի խնդիրը երկար տարիներ անհանգստացնում է բնակչությանը, չնայած բազմաթիվ խոստումներին և անազնիվ վերականգնողական աշխատանքներին, բնակչությանը դեռևս չի ապահովվում մշտական ջրով։ Նույն իրավիճակն է նաև Ռաբաթ թաղամասում։
Իրակլի Քարսելաձեն պնդում է, որ Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության կողմից շահագործման է հանձնվում 12 նախագիծ։