ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաջորդ հանդիպումը Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ էր: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Հունգարիա հարաբերությունների ներկայիս ընթացքին ու դրանք բարելավելու անհրաժեշտ քայլերին:

Բացի երկկողմ հարաբերություններին վերաբերող քննարկումներից` ՀՀ ԱԺ նախագահն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ալեն Սիմոնյանը Հունգարիայի նախագահին է ներկայացրել նաև ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: