Ախալցխայի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղի մանկապարտեզում անցկացվել է Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում։
Երեխաները կատարեցին ազգային թեմաներով տարբեր համարներ և մեծ գնահատանքի արժանացան հյուրերի կողմից։
Միջոցառմանը ներկա էին Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, մշակութային ծառայության ղեկավար Քեթևան Միշվելիձեն և նախադպրոցական հաստատության տնօրեն Մարինա Մերաբիշվիլին։