Ախալցխայում 280 ընտանիք արդեն օգտվել է սննդի վաուչերային սոցիալական աջակցության ծրագրից
Ախալցխայի մունիցիպալիտետում շարունակվում է սոցիալական աջակցության ծրագիրը, որն իրականացվում է «Ախալցխայի մունիցիպալիտետի 2026 թվականի բյուջեից սոցիալական օգնության տրամադրման կանոնների» շրջանակում։ Ծրագրի միջոցով վաուչերային համակարգով աջակցություն են ստանում մունիցիպալիտետի տարածքում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքները, ինչպես նաև ժամանակավորապես գրանցված ներքին տեղահանված անձանց (ՆՏԱ) և մարդասիրական կարգավիճակ ունեցող անձանց ընտանիքները։ 2026 թվականի ընթացքում ծրագրից արդեն օգտվել է 280…
