Ախալցխայի ուսուցիչները մարզական համալիրում կօգտվեն 50% զեղչից
Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի որոշմամբ՝ նոյեմբերի 9-ից Ախալցխայի դպրոցների ուսուցիչները մարզական համալիրում աբոնիմենտ ձեռք բերելիս կօգտվեն 50% զեղչից։ Զեղչը կգործի ինչպես լողավազանի, այնպես էլ մարզասրահի աբոնիմենտների համար։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմել Ախալցխայի մարզական համալիր։ Հասցե՝ Ախալցխա, Ասպինձայի փողոց, թիվ 44։
