Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (DTX) հայտնել է հանցավոր խմբի հայտնաբերման մասին, որը կասկածվում է հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր պլանավորելու, ինչպես նաև ահաբեկչությունը ֆինանսավորելու համար: Գործակալությունը նշել է, որ խմբի անդամներն ուսումնասիրել են իրենց «թիրախների» տեղաշարժի մշտական ուղիները և անձնական անվտանգությունը: Իսկ ծրագրված հանցագործությունները կատարելուց հետո մտադիր են եղել թաքնվել արտերկրում առկա հակամարտության գոտիներում:…
