Կարծախի ճանապարհը մինչև 2028 թվականի գարուն ամբողջությամբ կվերակառուցվի
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն ծանոթացել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրականացվող և նախատեսվող ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերին՝ անդրադառնալով նաև տարածաշրջանի հիմնական ճանապարհների վերականգնման ծրագրերին։ Նախարարի խոսքով՝ Կարծախի ուղղությամբ ճանապարհի ներկայիս վիճակը խիստ անբավարար է։ Խնդիրն ամբողջությամբ լուծելու նպատակով արդեն անցկացվել է մրցույթ, ընտրվել է հաղթող ընկերությունը, որը կվերակառուցի ճանապարհն ամբողջ երկարությամբ՝ ներառյալ նախկինում վերականգնված հատվածները։…
